Глава 86 из 86
Բուլղարիա
Իմ օտար, բայց ամենամոտիկ,
Հոգուս գող ու ինձ նորից ստեղծող,
Ծովն ու օդդ կարոտում են ինձ,
ու ես՝ ութ ամիս քեզ անվերջ կարոտող
մի մարդ։
Բոլորս ունենք մի լուսին,
բոլորս նույն երկնքի տակ քայլող,
բայց միայն ստեղ։
Ուրիշ տեղ չկա սենց հիմք։
Չեմ ուզում գնալ, ինձ մի՛ թող։
Չեմ կարող քեզ չհիշել,
չեմ կարող էլ ապրել նենց, ոնց որ ապրել եմ քեզանից առաջ։
Չեմ էլ կարող մնալ։
Դու ինձ տալիս ես ավելին, քան ես կարամ քեզ տամ,
քան ես կարամ պատկերացնեմ։
Բայց չես թողնում գնամ առաջ։
Դու ինձ ես սիրում, իսկ ես՝ հայրենիք։
Ու դու սպասում ես իմ խոստմանը,
որ ես պետք է վերադառնամ։
Ու ես, կարծես թե, հասկացա,
թե ինչ է զգում թռչունն
ձմռանը տաք երկրներ թռչելիս։
Կյանքումս առաջին անգամ ես հասկացա։