Глава 10 из 24

Մաս 10


Այսօր շաբաթ է, ես ու Արփինեն դեռ մի քանի օր առաջ որոշել էինք գնալ կինոթատրոն, բայց երբ տղաները իմացան դրա մասին, նրանք նույնպես ցանկացան գալ մեզ հետ:  Ես որոշեցի այսօր հագնել զգեստ, իսկ վրայից վերարկու: Մազերս ուղիղացրեցի, և մի փոքր դիմահարդարվեցի: Դուրս եկա սենյակից, իսկ Նարեկը նստած էր բազկաթոռին և ֆուտբոլ էր նայում

-Նար չես պատրաստվում?

-Աստղ առանց ինձ գնացեք,  ես գործեր ունեմ

-Ինչ գործեր?

-Ժամադրության եմ, ժպտալով ասեց Նարեկը

-Լուրջ?, ինչ լավա, իսկ ում հետ, ես ճանաչում եմ, ոգևորված հարցրեցի 

-Չեմ ասիիի, ծիծաղալով ասեց Նարեկը

Մի քանի րոպե Նարեկին համոզում էի, որ ասի թե ում հետ, սակայն ոչ մի բան չասեց: Ես զանգեցի Արփինեին, պարզվեց նա էլ չի կարող գալ, հիվանդացել է: Ես տխրեցի, քանի որ այսօր չի ստացվի գնալ կինոթատրոն, և երբ արդեն ուզում էի գնալ սենյակ փոխվելու դռան զանգը հնչեց: Ես գնացի բացեցի, Էդգարն էր եկել:

-Բարև Աստղ

-Բարև

-Շատ գեղեցիկ ես 

-Մերսի

-Նարեկը պատրաստա որ դուրս գանք,?

-Պատրաստվումա, բայց ոչ թե կինոթատրոն գալու համար, այլ ժամադրությանա, Արփինեն էլ հիվանդացելա, մեր կինոթատրոն գնալը հետաձգվեց, տխուր ասեցի ես, իսկ ես անհամբեր սպասում էի այսօրվան:

-Բայց չի հետաձգվում, երկուսով կգնանք, ես էլ եմ տրամադրվել, որ պետքա այսօր ֆիլմ դիտեմ, նենց որ վերարկուդ հագի գնանք, թե չէ կուշանանք, 

Կինթատրոնում Էդգարը 2 popcorn վերցրեց և գնացինք դահլիճ: Նայում էինք The Mountain Between Us ֆիլմը: Ֆիլմը ինձ ու Էդգարին շատ դուր եկավ, և մենք ոգևորված քննարկելով դուրս եկանք կինոթատրոնից: Արդեն մութն ընկել էր, և մենք զբոսնում էինք քաղաքում:

-Ափսոս որ մյուսները չկարողացան գալ, ասեցի ես

-Հաա, բայց դե ոչինչ մյուս անգամ բոլորովս կգնանք,

-Հա անպայման

-Աստղ չես մրսում?

-Չէ ասեցի ես, բայց մրսում էի մի փոքր: Էդգարը բռնեց ձեռքս

-Ոնց չես մրսում, ձեռքերդ շատ սառն են, ասեց ու մյուս ձեռքս էլ վերցրեց: Աստղ քեզ լուրջ բան ունեմ ասելու

-Ասա

-Աստղ ես քեզ սիրում եմ, ու ուզում եմ որ ընկերություն անենք

-Էդգար կներես, բայց ես չեմ կարող

-Աստղ, 

-Չէ, ինձ լսիր:  Դու ինձ համար շատ թանկ ես, ես քեզ շատ եմ սիրում, բայց եղբոր պես, և չեմ ուզում որ մեր հարաբերությունները փոխվեն: Ասեցի ես ու ձեռքերս հանեցի Էդգարի ձեռքերից:

-Աստղ ես էլ էի քեզ սկզբում սիրում քրոջ պես, բայց հետո հասկացա, որ ուզում եմ միշտ կողքիդ լինել, ու վստահ եմ որ շուտով դու էլ ինձ կսիրես:

-Չէ Էդգար, մի պնդիր: Ես վստահ եմ իմ զգացմունքների վրա: 

-Լավ, տխուր ձայնով ասեց Էդգարը, բայց ես չեմ հանձնվի, ու վստահ եմ որ մի օր դու կհամաձայվես:

-Էդգար արի գնանք տուն, արդեն ուշա, 

Էդգարը տաքսի կանգնեցրեց, ետևի դուռը բացեց ու ես նստեցի, ինձ թվաց թե նա էլ կնստի, բայց նա միայն գումարը տվեց վարորդին:

-Աստղ կներես բայց չեմ կարող քեզ հետ գալ, 

Комментарии (0)

Войдите, чтобы оставить комментарий