Մաս 18
Մինչև դպրոց գնալը գնացի այն սրրճարան, որտեղ որ հանդիպել էի Էմիլի հետ, սակայն ասեցին որ ոչ մի դասագիրք չեն տեսել, և ես հուսահատված գնացի դպրոց: Դպրոցում արդեն մոռացել էին իմ փոստի մասին: Ճաշարանում նորից նստեցինք Նարեկենց հետ միասին, և ես ինքստինքյան սկսեցի Էմիլին փնտրել, սակայն նրան չտեսա: Երեկվա մեր հանդիպումը լավ չավարտվեց, և ես զղջում եմ որ նրան այդպիսի խոսքեր ասացի: Երբ ճաշարանում էինք դեռ հեռախոսիս նամակ եկավ, բացեցի տեսա որ Էմիլն էր նկար ուղարկել, այդ նկարում իմ գրականության դասագիրքն էր: Այնուհետև նա հաղորդագրություն գրեց
- Ես առևանգել եմ քո գիրքը, ու եթե ուզում ես գրականության դասագրքիդ տեսնել, ապա դասերից հետո պետք է գաս երեկվա սրճարան:
-Կարող էիր միանգամից դպրոցում տալ,
-Մի մոռացիր որ առևանգել եմ քո դասագիրքը, և ես եմ պայմաններ թելադրում
-Լավ համաձայն եմ կգամ սրճարան
Դասերից հետո գնացի սրճարան, սակայն դեռ Էմիլը չէր եկել, մի քանի րոպե սպասելուց հետո եկավ:
-Սովորաբար պայմաններ թելադրողները ավելի շուտ են գալիս, ասացի ես
-Այո ճիշտ ես, ուղղակի քո գրականության դասագիրքը շատ ծանր է, և մինչը բերեցի ուշացա, մի փոքր ժպտալով ասաց Էմիլը:
-Քեզ ոչ մեկ չէր խնդրում առևանգեիր
-Ինչպես միշտ շնորհալություն ասելու փոխարեն ինձ վրա բարկանում ես
-Իսկ դու ինչպես միշտ ինձ բարկացնում ես
-Եթե դու ինչպես միշտ անփույթ չլինեիր ու չմոռանայիր ես ինչպես միշտ չէի բարկացնի քեզ:
Այդ ժամանակ մատուցողը եկավ մեր սեղանի մոտ
-Ի՞նչ կցնականաք
-Ինձ թեյ, Աստղ դու ի՞նչ կուզես
-Ոչ մի բան
-Դե ուրեմն երկու թեյ և երկու խմորեղեն,
Եղավ ասաց մատուցողը ու գնաց
-Ի՞նչու իմ տեղը պատվիրեցիր
- Քանի որ դրսում ցուրտ է և տաք թեյը լավ միջոց է տաքանալու համար,
-Շնորհակալ եմ, բայց պետք չէր
-Այդ դեպքում ես կարող եմ այլ միջոց օգտագործել, որը դու լավ գիտես
Նրա ասելուց հետո ես միանգամից կարմրեցի
-Ես ի նկատի ունեի որ չեմ մրսում,
Այդ ժամանակ մատուցողը բերեց Էմիլի պատվիրածը, մատուցողը երբ ուզում էր փոխանցեր թեյը ինձ, ես ձեռքս մեկնեցի դեպի իրեն և մի փոքր թեյից թափվեց ձեռքիս: Քանի որ թեյը շատ տաք էր ես ճչացի:
-Կներեք պատահմամբ ստացվեց
-Ներողություն խնդրելու փոխարեն արագ սառը թրջոց բերեք,
Բարկացած և բարձր ձայնով ասաց Էմիլը
-Ես էի մեղավոր, պետք չէր նրա հետ այդպես խոսեիր
Մատուցողը եկավ և ես սառը թրջոցը դրեցի ձեռքիս, ցավը միանգամից մեղմացավ:
-Շա՞տ է ցավում
-Թրջոցից հետո ոչ այդքան
-Տուր տեսնեմ ձեռքդ, ասաց Էմիլը ու արագ վերցրեց ձեռքս, նա զգուշորեն հանեց թրջոցը, ամբողջ ափիս հատվածը կարմիր էր: Նա թրջոցը նորից ջրով թացացրեց և դրեց ձեռքիս ու սկսեց նուրբ մերսել այն:
-Այսպես պետք է որ օգնի
Իրականում իսկապես ցավը մեղմացավ:
-Շնորհակալ եմ Էմիլ
-Ես եմ մեղավոր որ թեյը չպատվիրեի, այսպես չէր լինի
-Դու մեղավոր չես, ճիշտ ես ես ինչպես միշտ անփույթ եղա