Մաս 20
Այդպես ես ու Էմիլը նստեցինք ավտոմեքենան:
-Էմիլ ինչու էիք կռվում
-Կարևոր չէ
-Չէ, ասա
-Մեկ է չեմ ասելու, ինչքան էլ հարցնես,
Այնուհետև, Էմիլը առանց բան ասելու սկսեց արագ վարել
-Էմիլ դանդաղեցրու, դու շատ արագ ես վարում
- Արագ չի, դու դեռ արագը չես տեսել
-Կապ չունի դանդաղեցրու, կամ կանգնեցրու, դու ի վիճակի չես ավտոմեքենա վարել
Էմիլը կանգնեցրեց մեքենան ու նայեց ինձ: Նրա ունքի հատվածից արյուն էր գալիս:
-Էմիլ արյուն է գալիս, ես անմիջապես սկսեցի պայուսակից միջից փնտրել անձեռոցիկ
-Բան չկա կանցնի
Հազիվ գտնելով անձեռոցիկը ես սկսեցի նրա դեմքը մաքրել
-Ինչպես ես այդքան հանգիստ խոսում, դեմքդ ամբողջությամբ կարմիր է
-Աստղ հանգստացիր, հիմա դու ավելի խառնված ես ու վախեցած քան ես
-Հա համաձայն եմ, Էմիլ ես շատ վախեցա ու ինձ համար շատ դժվար էր տեսնել, թե ինչպես են իմ համար կարևոր մարդիկ իրար հետ վիճում
-Ուզում ես ասես, որ Էդգարն էլ ա քեզ համար կարևոր,- Մի փոքր բարկացած տոնով ասաց Էմիլը
-Էմիլ հասկացիր նա իմ եղբոր ընկերն է և ես նրան սիրում եմ որպես եղբայր, իսկ թե ով է ինձ համար ավելի կարևոր, դու պետք է կռահես իմ կատարած ընտրությունից
-Մեկ է ինձ դուր չի գալիս որ նա քո կողքին է միշտ լինում, դու միայն իմն ես, դու իմ ընկերուհին ես,
-Բայց կարծեմ դու ընկերուհի չունես, թե այսօր սխալ եմ լսել ասածդ?
-Չէ ճիշտ ես լսել, ինձ ինչ-որ մեկը ասել էր, որ դպրոցում իրար անծանոթ ձևացնենք
-Ես ասել էի միայն անծանոթ ձևանանք, այլ ոչ թե դու բոլոր աղջիկների հետ խոսես ու ասես որ ընկերուհի չունես
-ԱԱԱ, ինչ-որ մեկը կարծեմ խանդումա, - մի փոքր ծիծաղով ասաց Էմիլը
-Քեզ սխալա թվում, ոչ մեկ չի խանդում, ուղղակի չեմ ուզում տեսնեմ թե ոնց են մյուս աղջիկները քեզ հետ հույսեր կապում ու փորձում ծանոթանալ
-Հիմա հասկանում ես թե ինչու էի ուզում որ բոլորը իմանան մեր մասին, ուզում եմ բոլորը իմանան որ դու իմն ես, իսկ ես քոնը
-Այս դեպքից հետո արդեն բոլորը իմացան
-Այո ու ես շատ ուրախ եմ դրա համար
-Ինչպես ենք վաղը դպրոց գնալու
-Մի մտածիր ամեն ինչ լավ կլինի, ես քեզ հետ եմ
-Նարեկը որ իմանա շատ կբարկանա, ես վախենում եմ որ նա կարգելի, որ իրար հետ մենք ընկերություն անենք
-Աստղ սա մեր կյանքն է, այլ ոչ թե եղբորդ ու որ եթե մենք իրար տանել չենք կարողանում, դա դեռ չի նշանակում որ նա պետք է պարտադիր դեմ լինի, իսկ եթե լինի էլ ես ամեն ինչ կանեմ որ նա փոխի իր կարծիքը ու չեմ հանձնվի
-Շնորհակալ եմ Էմիլ, ասեցի ու ես գրկեցի
Երբ գնացի տուն Էդգարը այնտեղ էր ու պատրաստվոմ էր գնալ, նա նայեց ինձ ուշադիր ու առանց բան ասելու դուրս եկավ տանից
Նարեկը հյուրասենյակում էր
-Ո՞րտեղ էիր բարկացած ասաց Նարեկը
-Զբոսնում էի
-Ու՞մ հետ
-Էդգարը քեզ պատմելա ՞
-Հարցիս պատասխանի Աստղ
-Ոնց տեսնում եմ պատմելա, իսկ ես խնդրել էի որ չասի քեզ, որ ես ասեմ
-Ի՞նչ տարբերություն