Глава 6 из 24

Մաս 6


Արդեն ժամը գիշերվա երկուսն էր, բայց Նարեկը դեռ տուն չէր եկել, 2 անգամ զանգահարել էի, սակայն հեռախոսը անջատված էր:  Մոտավորապես ժամը երեքն էր, երբ լսվեց, որ մեկը դուռը բանալիով ցանկանում է բացել, արագ գնացի դռան մոտ, երբ դուռը բացվեց քիչ էր մնում ուշաթափվեի: Նարեկի դեմքը ամբողջությամբ արյուն էր, հագուստը մի փոքր պատառոտված, Նարեկին բերել էր Էդգարը, որը համեմատաբար ավելի լավ վիճակում էր, 

-Աստղ, օգնի պառկեցնենք Նարեկին, ասաց Էդգարը

Ես այդ ժամանակ արագ ուշքի եկա, և Էդգարի հետ միասին Նարեկին պառկեցրեցինք իր սենյակում: Ես արագ գնացի թաց բամբակե կտոր, սպիրտ, յոդ, և այլ առաջին օգնության պարագաներ բերեցի: Նարեկին նայելը հնարավոր չէր, նա գիտակցությունը կորցրել էր, սակայն անուշադրի սպիրտով կարողացանք ես ու նարեկը ուշքի բերել, և վերքերեը ինչ-որ չափով մշակել: Մշակելուց հետո Նարեկը քնեց, իսկ ես ու Էդգարը դուրս եկանք սենյակից

-Էդգար ի՞նչ է եղել, որտեղ եք կռվել, հազիվ կարողացա արցունքներս զսպելով ասել

-Երբ դուրս էինք գալիս ռեստորանից,  տեսանք որ Անին ՝Նարեկի ընկերուհին Էմիլի   հետ փաթաթված  մտնում են այդ ռեստորան, դե Նարեկն էլ անմիջապես գնաց նրանց մոտ: Անին միանգամից սկսեց լացել, թե իբր նա Նարեկին է սիրում,   իսկ Էմիլն էր միայն քմծիծաղ էր տալիս, կարծես նա կողքից մյուսների նման դիտորդ էր: Նարեկն էլ բարկացավ և միանգամից հարձակվեց Էմիլի վրա, և այդպես սկսվեց կռիվը:  Այնուհետև կռվին միացանք մենք, և Էմիլի ընկերները, որը հետո պարզվեց նույնպես այդ ռեստորանում էին: Իսկ հետո եկան անվտանգության աշխատակիցները և մեզ դուրս հանեցին: Նարեկը այդ վիճակով փորձում էր նորից կռիվ անել, սակայն ես չթողեցի և հազիվ տաքսի նսստեցինք և եկանք

-Ես միշտ էլ գիտեի, որ Անին մի փորձանք բերելու է Նարեկի գլխին, իզուր չէր, որ տանել չէի կարողնաում

-Անկեղծ ասաց Նարեկն էլ ամառվանից այդպես չէր սիրում Անիին, սակայն Անիին չնեղացնելու համար ընկերություն էր անում, և Նարեկը զայրացել էր ոչ թե  Անիի համար, այլ որ Նա Էմիլի հետ էր, ու Անին էլ լավ գիտեր, որ Նարեկը և Էմիլը իրար տանել չեն կարողանում: Եթե Էմիլի փոխարեն ուրիշ տղա լիներ,  նա այդպես չէր զայրանա, նույնիսկ սրտի խորքում կուրախանար, որ պատճառ կունենա Անիից բաժանվելու:

երբ նայեցի Էդգարին, տեսա, որ իր դեմքի վրա էլ կապտուկներ կան, սակայն ես Նարեկով այնքան էի տարվել, որ Էդգարի կապտուկները չէի տեսել

-Էդ նստի, սպասի քո դեմքն ել մշակեմ,

-Աստղ պետք չի, տեղից էլ արդեն ուշա, ու վաղն էլ դասի ես

-Չէ Էդգար, նստի, միքիչ հրամայական տոնով ստացվեց

Комментарии (0)

Войдите, чтобы оставить комментарий