Глава 83 из 86

Գայլ ու նապաստակ

Ամեն անգամ քեզանից վառվելիս
կարողեմ հանգել քո ժպիտով,
բուժիր իմ չար, հիվանդ հոգին,
քեզ բարին ցանկանալիս ու ստիպելով
Հրիր ինձ ավելի մոտիկ,
Աստծուն մոտիկ — իսկ քեզ հեռու։
Չի կրկնվի այն օրն, երբ որ
քնել էիր, գլուխդ ոտքերիս հենելով։

Ու երբ դու քնած ես, միայն այդ ժամանակ,
աշխարհի ամեն արցունք ու ամեն երեխա
քեզ է նման, իր անմեղությամբ։
Ինձ հերիք էր դա, որ լինեմ հնազանդ։

Ու երբ արթնանում էիր, ես սկսում էի տեսնել,
որ չարն հաղթում է բարին, գայլը սպանում նապաստակ։
Ինչո՞ւ իմ աչքերը, ժպիտն ու մազերը
հերիք չէին քեզ, որ լինես հարազատ։

Այլ ոչ թե գայլ, այլ ոչ թե փնտրող,
ոչ թե հաշվող իմ մեջ սխալներ։
Եթե դու հաշվեիր իմ մեջ քեզ սիրող
ամեն անկյուն ու ամեն մի թել —
այդ թիվն գուցե ավարտ չունենար։

Комментарии (0)

Войдите, чтобы оставить комментарий