Մաս առաջին
Այսօր սեպտեմբերի մեկն է, իսկ դա նշանակում է, որ այսօր իմ ամենաչսիրած օրն է: Բայց ինչպես բոլոր դպրոցակաները, այնպես էլ ես պարտավոր եմ գնալ դպրոց:
Իմ անունն Աստղիկ է, ես 16 տարեկան եմ, սովորում եմ այսօրվանից արդեն տասնմեկերորդ դասարանում, ապրում եմ Երևանում տատիկիս ու եղբորս՝ Նարեկի հետ: Նա այս տարի կավարտի դպրոցը: Ծնողներս աշխատում են արտերկրում, ես շատ եմ կարոտում նրանց, բայց շատ ցույց չեմ տալիս, քանի որ գիտեմ որ նրանց համար ավելի դժվար է, և նրանք ամեն ինչ անում են մեզ համար: Ես դպրոցում ընկերուհի չունեմ, դասարանում ես շփվում եմ բոլորի հետ, բայց ինձ միշտ խանգարում է մի բան, որ մոտ լինեմ ինչ-որ մեկի հետ:
-Աստղ պատրաստ ես արդեն?
Ասաց Նարեկը հյուրասենյակից
-երկու րոպեից Նարեկ, և գնացի հայելու մոտ ինձ տեսքի բերելու: Ես բարձրահասակ այդքան չեմ, ունեմ նորմալ կառուցվածք, ոչ նիհար եմ չափից դուրս և ոչ էլ գեր եմ, ունեմ կանաչ աչքեր, մազերս բաց շագանակագույն են և հասնում են ուսերիս:
-Մինչև հաց չուտեք դուրս չեք գա տանից, արդեն պատրաստ է նախաճաշը, ասաց տատիկը
Եվ մենք ստիպված գնացինք խոհանոց նախաճաշելու ու դրանից հետո գնացինք դպրոց: Մինչև գնալն էլ գիտեի թե ինչ է լինելու, բոլորը նոր շորերով ու կոշիկներով, ոտքերը ցավացնելով գալու են դպրոց և այդպես էլ եղավ:
Այս տարի էլ ամեն ինչ նույնն էր: Գնացինք դասարան դասղեկը եկավ շնորհավորեց սեպտեմբերի մեկի օրվա կապակցությամբ, և մենք բոլորովս գնացինք գրադարան: Գրադարանավարուհին մատյանի հերթականությամբ բաժանում էր մեր դասագրքերը, և ինչպես բոլորին ինձ էլ հասավ տասնհինգ դասագիրք: Ես առանց բացելու վերցրեցի դասագրքերս և գնացի տուն, քանի որ այսօր դաս չկար:
Գնացի տուն և սկսեցի գրքերս հանել, և բացել տեսնելու համար թե ինչ դասեր ենք անցնելու: Սկզբում վերցրեցի ֆիզիկայի գիրքը, քանի որ ամենահաստն էր, թերթեցի ու թերթելու ընթացքում մտածում էի, թե ինչպես եմ այսքանը սովորելու, հաջորդը վերցրեցի պատմության գիրքը ու էլի նույն մտածմունքը: Եվ վերջում վերցրեցի իմ ամենաչսիրած առարկայի գիրքը՝ հանրահաշվի դասագիրքը:
Գիրքը թերթելով նկատեցի որ բոլոր էջերին գեղեցիկ ձեռագրով նախաադասություններ են գրված, կան նախշեր նաև, բայց ես ուշադրություն չդարձրեցի ու փակելով գիրքը, դրեցի սեղանին ու դուրս եկա սենյակից:
Առավոտյան զարթնեցի դժվարությամբ, և իհարկե առանց տրամադրության, ի վերջո կարողացա ինձ տեսքի բերել և Նարեկի հետ գնացինք դպրոց: Նարեկը բարձրահասակ է, նրա աչքեը նույնպես իմ նման կանաչ են, որը ժառանգել ենք հայրիկից, իսկ վարսերի գույնը ի տարբերություն ինձ սև են: