Մաս 2
Առաջին էջում գեղեցիկ ձեռագրով գրված էր բարև, թերթեցի էջերը և նկատեցի որ բոլոր էջերին հաղորդագրություններ կան, և պարզ էր որ դա աշակերտ է գրել, բայց թե որ դասարանում է այժմ նա սովորում, և աղջիկ է թե տղա պարզ չէր։ Ես որոշեցի ուշադրություն չդարձնել և փորձել լուծել տնայիններս: Մեզ հանձնարարված էր գրքի 7-12 համարները, ամեն համար բաղկացացած է յոթ վարժություններից: Ամեն համարի մեկ վարժության կողքը այդ գեղեցիկ ձեռագրով մատիտով գրված էր լուծումը և թե ինչպես է լուծել, իմ զարմանքին չափ չկար, ի զարմանս ինձ ես այս գրված բացատրության շնորհիվ հասկացա, և ամենակարևորը ես կարողացա ճիշտ է դժվարությամբ, բայց լուծել բոլոր վարժությունները: Երբ վարժություններս լուծեցի մտքովս մի բան անցավ, որ եթե գրել է հանրահաշվի գրքում, ուրեմն ամենայն հավանականությամբ բոլոր դասագրքերում էր նա այդպես է արել, և ես անմիջապես սկսեցի բոլոր դասագրքերս ստուգել, մի քանի դասագիրք ստուգելուց հետո երբ արդեն հուսահատվել էի, հանկարծ աշխարհագրության գրքում էլ տեսա այդ նույն ձեռագիրը, իսկ այնտեղ առաջին էջում գրված էր Է տառ, երևի այդ գրողի անվան առաջին տառն է: Աշխարհագրության գիրքը հրատարակվել էր անցյալ տարի, և դա նշանակում է, որ այդ աշակերտը մի դասարան բարձր է, և այս տարի ավարտում է: Ես որոշեցի ամեն գնով ունենալ բոլոր այն դասագրքերը, որոնք նա անցյալ տարի ունեցել է, ինձ մոտ կար տասնհինգ գրքից երկուսը, և վաղվանից կսկսեմ հարցնել իմ դասարանցիներց, թե ով ունի այդպիսի գրքեր: Իմ բախտը բերել է նրանով որ մեր դասարանը դպրոցի միակ տասնմեկերորդ դասարանն է:
Հաջորդ օրը ամեն դասին ես բոլորի դասագրքերը նայեցի և կարողացա ձեռք բերել Է-ի չորս գրքերը, հաջորդ օրերի ընթացքում ես կարողացա ունենալ բոլոր գրքերը, նույնիսկ գրադարան էի գնացել:
Ես արդեն հաճույքով էի տնայիններս անում, քանի որ նա բոլոր դասագքրքերի էջերին գրել էր: Եթե գրականությունից մի ստեղծագործություն էինք անցնում, նա գրում էր թե հավանել է, թե ոչ, երբ աշխարհագրոությունից մի երկրի մասին էինք անցնում, ապա գրված էր լինում, թե որ երկիրը կուզեր լիներ և որում է եղել: Եվ այդպես շարունակ: Ես որոշեցի, որ միանգամից չկարդամ նրա գրածները, այլ ամեն մեկը իր ժամանակին, և այդպես ինձ թվում էր, որ նա գրել է այդ պահին, այլ ոչ թե մեկ տարի առաջ: