Глава 85 из 86

Օգոստոս

Հաջող արա, էլ չի լինում
Ասա, որ քեզ օգտագործում եմ
Դե հորինի, ասա մի բան
Որ վերջը մեկընդմիշտ ես տամ
Դու իմ ձմռան առաջին փայլ
Ես քո գարնան վերջին անձրև
Դու օգոստոս բերես իմ տուն
Ես քեզ ժպտամ ու թողնեմ ներս
Բայց ներսս մի մրմռացրա
Յոդով քսեմ քո քերծվածքները
Պոկի պաստառը քո պատի
Որ չտեսնես իմ հետքն քո դեմը
Էլ ինչ ասեմ իմ «ինь-յան»-ին
Իմ մանկության տխուր աղջիկ
Ես քո մասին հեքիաթ գրեմ
Ու քնելուց պատմեմ լուսնին
Իրա արցունքը ես մաքրեմ
Ընդմիշտ մնամ սիրուդ հույսին

Комментарии (0)

Войдите, чтобы оставить комментарий